s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

s.

νήπιος, βρέφος, παιδάριον, παῖς, νέος, νεώτερος infans, parvulus, puer, puerulus, juvenis. Մանուկ փոքր. երախայ. ստղմն. մատաղ տիօք.

Ի տղայոց մինչեւ ցստնդիացն։ Իբրեւ զտղայս՝ որ ոչ տեսին զլոյս։ Փափկացուսցէ զմարմին նորա իբրեւ զտղայոյ։ Ժողովեցէ՛ք զտղայս ստնդիացս։ Ծերք եւ տղայք.եւ այլն։

Տղայոցն անմեղաց ընդէ՞ր տիրիցեն դեւքն. (Եզնիկ.։)

Ամենայն տղայք աշխարհին իբրեւ զարս պատերազմօղս խիզախէին. (Եղիշ. ՟Գ։)

Տղայի օրինակաւ, զի ընդ լալն՝ միանգամայն եւ սաստկապէս ծիծաղեսցի. (Կլիմաք.։)

Իբր Պատանի, կամ երիտասարդ անչափահաս.

Մինչդեռ տղայք էին նոքա երկոքինն, արժանի եղեն լինել եպիսկոպոսք. (Եւս. պտմ. ՟Զ. 30։)

adj.

ՏՂԱՅ. ա. νεογνός, νεώτερος junior, parvulus. եւ այլն. Տհաս տիօք. մատաղ. կրտսեր. տխմար. փոքրիկ.

Տղայ էր իսրայէլ. եւ ես սիրեցիզնա։ Ի վերայ մանկան միոյ տղայոյ։ Ի տղայ մանկանցն բերանոյ զստինսն ի բաց կորզէին։ Ի բերանոյ մանկանց տղայոց. եւ այլն։

Զանլինելի զլոյսն առաջի դնէր իբրեւ տղայ մանկան։ Մանկան տղայի։ (Եղիշ.։ ՟Բ։ Գանձ.։)

Պօղոս տղայն յառաքեալսն՝ ծերունական հանճարով ուսուցանէ. (Տօնակ.։)

Տղայ մտաց է ոչ մերձաւորօքն ամփոփել, այլ անյայտ յուսովք յորդորիլ ի յայտնի վնասս. (Բրս. վաշխ.։)

Ռամկական է ասել.

Տղայ եւ մատղաշ ծառեր. (Ոսկիփոր.։)

ՏՂԱՅ. Պարզամիտ. անգէտ. տգէտ.

Ամենեքին՝ որ կատարեալ միտս ունին՝ տղայք են առ չարութիւնն. (Մեկն. ղկ.։)

Յայտնեցաւ առաքելոցն տղայոց։ Տղայք գոլով արհեստի բանարարութեան։ Տղայ գոլով աստուածային իմաստիցն. (Լմբ. պտրգ.։)

• . ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։

• = Ասոր. [arabic word] talyā, [arabic word] təlē «տղայ, աատանեակ». բնիկ սեմական բար. հմմտ. եբր. [hebrew word] tā̄le «մատղաշ գառ», արամ. taliā «տղայ, գառնուկ», [syriac word] talīϑā «աղ-ջիկ, տալիթայ», սաբ. [hebrew word] tli «գառ», ա-րաբ. ❇ talā «գառն, ուլ, եղնիկի ձագը», [arabic word] talay «փոքրիկ գառ կամ ուլիկ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 865), ն. արաբ. tully «արու գառ». եթովպ. talū «այծ» (տե՛ս նաև տալիթայ)։-Հիւբշ. 317։

• Ուղիղ մեկնեց նախ La Croze, ըստ Lag. Arm. Stud. § 2229, որից յետոյ նոյնը Müller SWAW 41, 13 և Spiegel Bvs 4, 462։ Canini, Et. étym. I86 եբր. tula, սանտ. tala։ Հիւնք. կտղանք բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 78 լիւկ. tidei և ետր. clan «որդի» հայերէնի հետ միասին փոխառութիւն է դնում ասորա-կանից։ Գազանճեան, Տարեց. Պապիկե-անի 1905, էջ 125 և Արև. մամ. 1907, 934-5 տճկ. չաղա «մանուկ»։-Տղաց-կան բառի ստուգաբանութեան մասին խօսում է Գ. Անդրէասեան, Արևելք 1898 հոկտ. 19 և մեկնում է «տղայառու + ական»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տղա, Ակն. Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դղա, Խրբ. Տիգ. դղm, Ագլ. տղօ, Սվեդ. դղօ, Հճ. դօղ», Զթ. դօղօ, դօղո, Հմշ. (ըստ Մառ Зan. Koл. Bocт. I) դաղա։ Նոր բառեր են տղամարդ, անտղայ, անտղամարդ, տղաբերք, տղաթոր, տղակութիւն, տղակուց, տղահայր, տղաղջիկ, տղաճուտ, տղամայր, տղայրուք, տղատէր, տղատուն, տղեկ, տղութ, տղեկութ, տղով, տղովանալ, տղացկան։ (Վերջին ձևն ունի նաև Առաք. պտմ. 467. կազմուած է -ցկան մասնիկով. հմմտ. մուրացկան, գնացկան, ուրացկան, ուտեցկան, դիմացկան՝ ըստ Աճառ. Աոռտ. 1910, 178. աւելի հին են Յայսմ. փետր. 14 և Մխ. բժշ. 121, երկուսն էլ գրուած դղացկան, ուր յայտնի չէ թէ ին-չո՞ւ համար է դ)։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. dəγa «տղայ, մանչ» (Բիւր. 1898, 627), քրդ. [arabic word] təγa «հայի տղայ» (Justi, Dict. Kurde 101), տղաէ ֆլա «հայի տղայ» (Հորիզոն 1914 դեկտ՛՛ 28), չէրքէզ. tγa «երիտասարդ», tγaγəbso «երիտասարդութիւն» (L. Loewe, A dictio-nary of the circassian language 1854), դիդօ և ունցօ taqui «տղայ». գւռ. ատա, ա-րա ձևից է փոխառեալ ուտ. ara «այ տղայ, ատած։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Տղայաբար

Տղայաբարոյ

Տղայաբարու, ից

Տղայադիտակ

Տղայաթաղ

Տղայաթաղումն, ման

Տղայախողխող

Տղայական, ի, աց

Տղայակից լինիմ

Տղայակոտոր

Տղայահանճար

Տղայահեղձ

Տղայամիտ, մտի, տաց

Տղայամտութիւն, ութեան

Տղայանամ, ացայ

Տղայանման

Տղայապէս

Տղայասնոյց

Տղայասպան

Տղայասպանութիւն, ութեան

Voir tout